Մշակույթ 12:03 20/04/2022 Հայաստան

ԿԳՄՍ-ն, ՔՊ-ական պատգամավորը և իր ԶՊՄ կոմբինատի խորհրդի անդամ ազգականը 6 ամիս Կապանի քոլեջը թողել են առանց տնօրենի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գրեթե յուրաքանչյուր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին և հասարակությանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հեռու է քաղաքականությունից և ինքն իր տեղակալների հետ լծված է բացառապես կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը քաղաքական գործընթացներից հեռու պահելու գործին: Սակայն ոլորտում արձանագրվող միտումները տրամագծորեն հակառակի մասին են խոսում: Պարզվում է, որ ոչ միայն կրթության ոլորտը չեն կարողանում քաղաքականությունից զերծ պահել, այլ նաև՝ մշակույթի:

Կապանի արվեստի պետական քոլեջն արդեն 6-րդ ամիսն է տնօրեն չունի, իսկ խնդիրը ոչ թե այդ պաշտոնի համար համապատասխան մասնագիտացում և ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող դիմորդի բացակայությունն է, այլ այն, որ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը և Սյունիքի մարզի ՔՊ-ական իշխանությունները մի գեղեցիկ առավոտ արթանացել են և որոշել, որ տարածաշրջանում տնօրեն աշխատելու համար միակ հավաստագիր ունեցող թեկնածուին՝ օրենքով սահմանված ժամկետի լրացման պատճառով պաշտոնից ազատված Վարդան Քոչարյանին չպետք է թույլ տան վերընտրվի իր աշխատանքին, ինչպես արվում է ՀՀ բոլոր քոլեջներում:

Սա այն դեպքում, երբ Սյունիքի մարզում նախկին տնօրենը միակ թեկնածուն է, որն ունի պետական հավաստագիր, իր ողջ կյանքը նվիրել է երաժշտական կրթությանը՝ գրեթե 20 տարի լինելով Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրենը, իսկ վերջին 5 տարիներին ղեկավարել է Կապանի արվեստի պետական քոլեջը: Նկատենք, որ Վարդան Քոչարյանի տարիքը հեռու է նաև թոշակառուի տարիքային շեմից:

Արվեստի պետական քոլեջն առանց տնօրենի թողնելը բացառապես կամայական, սուբյեկտիվ ցանկության և, ամենայն հավանականությամբ, քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ է: Որպեսզի քոլեջի նախկին տնօրեն Վարդան Քոչարյանը չվերադառնա իր պաշտոնին, արդեն 8-րդ անգամ մրցույթն անցկացնելու համար չի ապահովվում քոլեջի 11 հոգուց բաղկացած խորհրդի քվորումը ՝ անդամերի 2/3-ի (8 հոգու) մասնակցությունը: Խորհրդի նիստերը տապալում են Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կրթական կառույցների 3 խորհրդի անդամները և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը՝ արդեն 6 ամիս չներկայանալով մրցույթին՝ լավ իմանալով, որ այն անցկացնելու դեպքում միակ թեկնածուն՝ Վարդան Քոչարյանը կհաղթի և կվերանշանակվի իր պաշտոնում:

Քոլեջի նախկին տնօրենի դեմ իրականացվող քայլերն, ունեն երկու պատճառ, երկուսն էլ՝ քաղաքական: Ըստ Կապանում շրջանառվող խոսակցությունների՝ մրցույթի խորհրդի քվորումը տապալում են ԱԺ ՔՊ ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը և նրա ազգական, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակված ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Վերջիններիս փաստարկներից մեկն այն է, որ իբր վերջին ԱԺ ընտրություններում Վարդան Քոչարյանը չի աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան օգտին, բայց Քոչարյանը ընտրությունների ժամանակ և մշտապես բացի քոլեջի վարչական և կրթական դասապրոցեսներից, այլ գործունեությամբ չի զբաղվել, առավել ևս՝ քաղաքականությամբ:

Կրթօջախի նախկին տնօրենի դեմ սկսված նման գործողությունների պատճառ է ներկայացվել նաև այն պնդումը, թե իբր նա ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համատեղ աջակցությամբ քոլեջի վերանորոգված դահլիճի բացմանը չի հրավիրել Սյունիքի մարզպետարանի ՔՊ-ական ներկայացուցիչներին: Սակայն հիշյալ միջոցառումը դահլիճի բացում չի եղել, այլ՝ Կապանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառումը, որի մասնակիցներին հրավիրելը Վարդան Քոչարյանի լիազորությունների մեջ չի եղել: Իսկ դահլիճի բացման արարողությունը նախատեսված է առաջիկա ամիսներին՝ երգեհոնային և դասական երաժշտության համերգով:

Այլ կերպ ասած՝ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Բաբայանը կատարում են Հայաստանի քաղաքական իշխանության որոշումը, այն է ՔՊ անդամներին նշանակել բոլոր հնարավոր պաշտոններում, նույնիսկ կրթական-մշակութային օջախներում՝ անտեսելով նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունենալու առաջնային պահանջը: Սակայն Սյունիքում Արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնին հավակնելու համար պետական հավաստագիր ունեցող այլևս չկա և, ըստ էության, միակ թեկնածուի ընտրությունը օրենքի կոպիտ խախտմամբ ամիսներով տապալում են, մինչև ԿԳՄՍ-ն սկսի հավաստագրման այս տարվա հերթական փուլը, դասընթացները և ՔՊ-ի սրտի թեկնածուին վերջապես տան այդքան բաղձալի հավաստագիրը:

Այսինքն՝ գործում է դասական կոռուպցիոն մեխանիզմ՝ գործող օրենքների և նորմերի կոպիտ խախտմամբ քաղաքական թիմի ներկայացուցչին փորձում են նշանակել կրթամշակութային հիմնարկի ղեկավար: Այստեղ կա նաև սյունեցու արժանապատվությունը ոտնահարելու միտում: Քոլեջի խորհրդի մարզային կառույցների 3 ներկայացուցչին ստիպում են չներկայանալ նիստերին, իսկ Կապանում բոլորը միմյանց ճանաչում են և վերջիններս արդեն վատ են զգում, որ քաղաքական գործիքի են վերածվել, ինչի մասին արդեն գիտի քաղաքի մշակութային համայնքը և՝ ոչ միայն:

Ըստ երկրորդ վարկածի՝ ԿԳՄՍ նախարարությունից է ստացվել քաղաքական պատվերը: Բանն այն է, որ քոլեջի տնօրենի այսօրվա միակ հավակնորդ Վարդան Քոչարյանը՝ այլևս պահեստազորում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ Վալերի Քոչարյանի հարազատ եղբայրն է: Հիշեցնենք, որ գեներալ Քոչարյանն այն բարձրաստիճան սպաներից մեկն է, որը ստորագրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հայտնի հայտարարության տակ:

Այսպիսով ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարը յուրահատուկ ժպիտը դեմքին լրագրողների հարցերին պատասխանելիս մշտապես ստում է, թե ինքը և իր տեղակալները կրթության և մշակույթի ոլորտն օրվա քաղաքական խարդավանքների գործիքի չեն վերածում, այլ զբաղված է բացառապես ոլորտի զարգացմամբ:

Փաստորեն այսօր ԿԳՄՍ նախարարությունը վերածվել է քաղաքական բութ գործիքի, որը իշխանություններն օգտագործում են, ոչ միայն իրենց ոչ հաճո անձանց, այլ նաև նրանց հարազատների դեմ, որոնք կարող է և լինեն մշակույթի գործիչներ և Հայաստանի ստրատեգիական առաջնահերթություն դարձած մարզում քաղաքականությունից հեռու զբաղվեն հայկական մշակույթի կրթությամբ և սյունեցուն Սյունիքում պահելու գործով: Վարդան Քոչարյանը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և իրեն ամբողջովին նվիրել է արվեստին:

Ավելորդ չէ շեշտելը, որ նման էժանագին արշավ է սկսվել մի սյունեցու դեմ, որի ավագ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և Արցախի նախագահի կողմից արժանացել է «Արիության մեդալի»: Ի դեպ՝ քոլեջի նախկին տնօրենի կրտսեր որդին արդեն համալրել է ՀՀ Զինված ուժերը, շարունակելով ընդամենը մի քանի ամիս առաջ զորացրված ավագ եղբոր հայրենանվեր գործը:

Այս գործընթացներից կարելի է գալ միայն մեկ եզրահանգման՝ գործում է դասական քաղաքական կոռուպցիոն մեխանիզմ, Հայաստանի առաջնային կարևորության ոլորտները՝ կրթությունն ու մշակույթը քաղաքական էժանագին գործընթացներին զոհաբերելու փորձ: Ստացվում է, որ օրվա քաղաքական իշխանությունները հետևողականորեն պայքարում են հայկական ամեն ինչի և բոլոր հայրենասերների դեմ, որոնք իրենց զավակներից բացի նաև մշակութային-կրթական օջախներում են պետությանն արժանի սերունդ դաստիարակում:

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}