«Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանն իր աջակցությունն է հայտնել Ազատության հրապարակում արդեն 3-րդ օրն հացադուլ հայտարարած պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
Նա ասել է, որ գնացել է Ազատության հրապարակ սատարելու և իր զորակցությունը հայտնելու ի աջակցություն այն գաղափարներին, որոնց համար այսօր տղաները հայտարարել են հացադուլ։
«Միանում եմ: Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:
Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին»,- գրել է Մնացականը։
Նա նշել է, որ սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում. «Մենք շարունակելու ենք պայքարը, որի հիմքը դրել են Նվերն ու Արթուրը»։
Հարակից հրապարակումներ`
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան