Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղաևորվել է Նիժնի Նովգորոդ։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։
Մինչ այդ նա հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում:
«Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։
ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Պուտին քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ոչ թե ԼՂ հարցի շուրջ, այլ ԼՂ անվտանգության հարցի շուրջ
- Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել է՝ Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների
- Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարութան մեջ շեշտված չէ ԼՂ ապագա կարգավիճակի կարևորությունը. Աշոտյան
- Մոսկվայում տեղի է ունենում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան