Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան ինքնաթիռներ է ստացել որպես ռազմական օգնություն, բայց՝ ոչ ԱՄՆ-ից
Ուկրաինան վերջերս որպես ռազմական օգնություն ստացել է լրացուցիչ ինքնաթիռներ, բայց ոչ ԱՄՆ-ից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Նրանք ստացել են լրացուցիչ ինքնաթիռներ և դրանց բաղադրիչ մասեր, ինչը թույլ կտա ավելի շատ ինքնաթիռներ բարձրացնել երկինք»,- ասել է Քիրբին։ Նա պարզաբանել է, որ ինքնաթիռները ԱՄՆ-ը չի ուղարկել՝ նշելով, որ ինքը «մանրամասներ չի հայտնի, թե ինչ են տրամադրում այլ երկրները»։
Քիրբիի խոսքով՝ Կիևն այժմ ունի ավելի մեծ թվով «օպերատիվ մարտական ինքնաթիռներ, քան երկու շաբաթ առաջ»։
«Մենք, իհարկե, հեշտացրել ենք լրացուցիչ մասերի առաքումը, ինչը օժանդակեց նրանց ավիացիոն կարիքների բավարարմանը: Բայց մենք չենք ուղարկել ամբողջական ինքնաթիռներ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Զելենսկու կոչի. Սպիտակ տուն
- Լավրովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին
- Ուկրաինայի հակամարտությունն ու եգիպտացորենի ռեկորդային թանկացումը
- Ուկրաինան սադրանքներ է նախապատրաստում Զատկի գիշերը. ՌԴ ՊՆ
- ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը
- Պենտագոնը ուկրաինացի զինվորականներին կպատրաստի նոր զինատեսակներով աշխատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան