Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսում հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:
Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո:
Հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):