Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել է՝ Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան կանգնած են ընդհանուր մարտահրավերների և հնարավորությունների առաջ։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վլադիմիր Պուտինն ու ես երեկ պայմանավորվեցինք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակը տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, բայց նաև կան ընդհանուր հնարավորություններ, որոնք պետք է գրանցել և փորձել դրանք օգտագործել»,- չորեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետին՝ Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների համար։
Նա նաև ասել է, որ Պուտինի հետ նախորդ օրը կայացած բանակցություններում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան