ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով. Զոհված զինծառայողի հայր
Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Եռաբլուրից գնացել են Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ իրենց աջակցությունն են հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին, ովքեր ապրիլի 18-ից հացադուլ են հայտարարել։ Երիտասարդների նպատակն է անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
«Հասկանում ենք, որ հայ ազգը գնալով ամեն ինչ կորցնում է։ Կարելի է ախորժակը, աշխատանքը կորցնել, բայց ոչ հայրենիքը։ Նիկոլը՝ իր ընտանիքով ու իր կամանդը, իրեն աջակցողները, պետք է պատժվեն, թե չէ տեռոր է լինելու»,- հայտարարել է ծնողներից մեկ։
Նրանք հարցադրում են անում՝ ո՞ւր են հայոց բանակի գեներալները։
«Արցախի համար մենք՝ ծնողներս ենք ամենաթանկը վճարել»,- նշեց զոհված զինծառայողի ծնողը։
«12 օր է իմ որդին ծառայել, բայց առաջին օրվանից եղել են առաջնագծում, կռվել են, արյուն են թափել, բայց որ մի գեներալին հարցնես, կասի՝ իրավունք չունեին այդ երեխաներին հանեին առաջնագիծ, բայց հանել են»,- նշեց մեկ այլ ծնող։
Ծնողները նաև պահանջում են՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չգնա Եռաբլուր, «իրենց ներկայությունը մեզ ավելի է նյարդայնացնում»։
«Իրենց ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով, ես չեմ հասկանում։ Թող չգան»,- նշեցին ծնողները։
Հարակից հրապարակումներ`
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան