Ազատության հրապարակից երկու անձ է բերման ենթարկվել
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած տղաներին հայհոյելուց հետո ծագած միջադեպի հետևանքով երկու անձի բերման են ենթարկել ոստիկանություն։
«Երկու անձ բերման է ենթարկվել ծեծի կասկածանքով։ Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ այսօր ըստ երևույթին ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ հայհոյեց Արցախի ու Արցախի բնակչության ճակատագրով մտագոհ, արցախյան վերջին պատերազմի մասնակից տղաներին, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում։
Քաղաքացիներից մեկը ապտակեց հայհոյող քաղաքացուն։ Արդյունքում նրանց երկուսին էլ տարել են ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան