ԿԸՀ-ն չի մոռացել ՏԻՄ ընտրությունների մասին
«Կազմակերպման գործառույթներ ներառող այն անհրաժեշտ լիազորություների շրջանը, որ պետք է կատարի Կենտրոնական ընտրական հաձնաժողովը հանրաքվեի պաշտաճ կազամարեպման համար, լիարժեք իրականացվել է»,- Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա ասաց, որ քվեարկությունը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ ամեն ինչ ԿԸՀ-ն արել է, տրամադրել է ընտրատեղամասերին անհրաժեշտ պարագաները: Տեղեկացրեց, որ տպագրվել է 2 միլիոն 640 հազար քվեաթերթիկ:
Ա.Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ այսօր մի շարք համայնքներում իրականացվում են ՏԻՄ ընտրություններ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուգահեռ չի մոռացել այս ընտրությունները նույնպես պատշաճ կերպով կազմակերպելու համար տրամադրել անհրաժեշտ պարագաները»:
Հիշեցնենք, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում: Նշված համայնքներից 26-ում տեղի են ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ՏԻՄ բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան