Netflix-ի բաժնետոմսերը Ռուսաստանից հեռանալուց հետո էժանացել են 25%-ով
Netflix-ի սթրիմինգային ծառայության բաժնետոմսերն էժանացել են 25,7 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել Է ՌԴ-ից հեռանալուց հետո անցյալ եռամսյակում 200 հազար վճարովի բաժանորդների թվի նվազման մասին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Աշխարհում Netflix-ի վճարող բաժանորդների ընդհանուր թիվը, ներառյալ նորեկները, առաջին եռամսյակում կազմել է 221,64 միլիոն՝ 200,000-ով պակաս 2021 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ: Այս անկումն առաջինն էր 2011 թվականից ի վեր։
Netflix-ը, մասնավորապես, հայտարարել է, որ միայն Ռուսաստանում ծառայության փակումը հանգեցրել է 700 հազար բաժանորդների կորստի: Ավելի վաղ Netflix-ը, հետևելով մի շարք այլ արևմտյան ընկերությունների, որոշել էր «դադարեցնել աշխատանքը» Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Ընկերությունը նաև կանխատեսում է ընթացիկ եռամսյակի արդյունքներով արդեն 2 միլիոնով վճարովի բաժանորդների թվի նվազում:
Հարակից հրապարակումներ`
- Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում ևս մեկ նախագիծ ստեղծելու մասին
- Netflix-ը դեկտեմբերի 31-ին կցուցադրի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան տարբերակը
- Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում հերթական սերիալի նկարահանումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան