Քերոբյանին հիշեցնում են՝ toms.am-ը չէ
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառման «շնորհիվ» կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։
«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։
Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։
Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին»,-գրել է նա։
Ի պատասխան, օգտատերերից մեկը Քերոբյանի գրառումը տեղադրել է իր էջում ու հիշեցրել, որ նախարարը toms.am-ը չէ։
Նշենք, որ այս կայքում հրապարակվում է մշակութային միջոցառումների, ներկայացումների, համերգների վերաբերյալ տեղեկատվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան