Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը։
Այս տարի փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է։ Կազմակերպիչները ծրագրել են իսկական ԳԱՌատոն, որի մասնակիցների թվում են Երևանի եվրոպական և հայկական ռեստորանները («Ալյասկա», «Չինար», «Ոստան», «The Club», «Կիլիկիա», «Չայհոնա», «Կովկասի գերուհին»), Դիլիջանից՝ «ImToon», «Թավա», «Կճուճ» ռեստորանները, Ծաղկաձորից՝ «Կովկասի գերուհին»-ը, Արցախից՝ «Tumanyan’s Art Wine House»-ը:
Փառատոնը սկիզբ է առել Margaryan Business Group-ի ռեստորանային ցանցում՝ նպատակ ունենալով վերականգնել հայկական համային ավանդույթները և ստեղծել սննդի նոր սեզոն, որը դուր է գալիս թե զբոսաշրջիկներին, թե տեղացիներին:
Կազմակերպիչները նշում են՝ գառան միսը աշխարհի առաջատար դիետոլոգների կողմից հավանության արժանացած մսի բացառիկ տեսակ է։ Այս կենդանին ուտում է միայն հանքանյութերով հարուստ լեռնային խոտ և չի գոյատևում, եթե որևէ քիմիական նյութ խառնվի կերին։
Մայիսին գառան օպտիմալ քաշը հասնում է 10-15 կգ-ի, և այդ շրջանում միսը համարվում է ամենահամեղը։
Փառատոնի մասնակից ռեստորանները կներկայացնեն գառան մսով 3-ական յուրահատուկ ուտեստ։ Խոհարարների երևակայությունն ու գաստրոնոմիական շրջանակը չեն սահմանափակվել։
Մի ամբողջ ամիս դուք բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու մատղաշ գառան մսով կերակրատեսակների պատրաստման տարբեր ոճերին։
Փառատոնի գործընկերն է լինելու հայկական գինու Meyron ապրանքանիշը. յուրաքանչյուր ճաշատեսակի հետ կմատուցվի մեկ բաժակ Արենի տեսակի գինի Ռինդ գյուղից (Վայոց ձոր):
«Բաց մի թողեք հիանալի հնարավորությունը և ծանոթացեք գառան մսով պատրաստելու հայկական ավանդույթին»,-հորդորում են կազմակերպիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին