Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ Քաղաքացիներից մեկը մոտենալով հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին, հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, որից հետո տեղի է ունեցել քաշքշոց։ Միջամտել են ոստիկանները, քաղաքացի է բերման ենթարկվել։
«Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտացավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց»,- լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Բերման ենթարկված քաղաքացին, նրա խոսքով, մշտապես ներկա է եղել ընդդիմադիրների հանրահավաքներին։
Միջադեպի ականատեսներից մեկը պատմեց, որ բերման ենթարկված քաղաքացին ապտակել է հարբած մարդուն։
«Էս տղեն մի հատ սիլել է, լավ է արել»,- ասաց ականատեսը։
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն արդեն 3-րդ օրն է Ազատության հրապարակում հացադուլ են անում։ Նրանց նպատակն է անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
Հարակից հրապարակումներ`
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան