Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- «Դա իմ ընտրությունը չէ». Ալեն Սիմոնյանը՝ իրեն սպասարկող մեքենաներ գնելու մասին
- Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
- Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանին սպասարկած BMW-ն լավ վիճակում է
- Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որը տուրիստական տոմս է շահել. Արեգնազ Մանուկյան
- Ալեն Սիմոնյանն Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. Արթուր Խաչատրյան