Արթուր Վանեցյան. Մենք անպայման հաջողելու ենք
«Մեր պայքարը շարունակվում է»,-Ազատության հրապարակում այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ նա ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։
Վանեցյանը նշեց, անցած օրերին բազմաթիվ մարդիկ են եկել հրապարակ, իրենց աջակցությունը հայտնել հանուն հայրենիքի, հանուն Արցախի պայքարին։
«Շատ մարդիկ, որ իրենց երեխաներին առավոտյան տանում են դպրոց, մանկապարտեզ, վերադարձին գալիս են հրապարակ, ողջունում են այստեղ գտնվողներին, ասում են՝ աջակցում են շարժմանը, ամեն ինչ անելու են, որ այն մեծ թափ ստանա։ Շատ հետաքրքրիր զարգացումներ կան, մարդկային պատմություններ, խոսակցություններ»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, սխալ է այն պատկերացումը, թե մարդկանց չի հետաքրքրում ազգայինը, հայրենիքը, պետականությունը։
«Իրականում այդպես չէ։ Մարդիկ շատ լավ հասկանում, որ կորցնելով ազգային ինքնությունը, սուվերենությունը, ինքնիշխանությունը, չեն կարող ապրել իրենց երազած հայրենիքում։ Մեր պայքարը հենց հանուն դրա է, ունենալ հզոր Հայաստան, Արցախ, չգնալ զիջողական քաղաքականության, որը պարտադրվում է թշնամու կողմից, ինչպես նաև կանգնեցել այս իշխանությունների ազգակործան քաղաքականությունը։ Կարծում եմ և համոզված եմ, որ մենք անպայման հաջողելու ենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին, ուրանա մեր ազգային արժեքները․ Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է