Ձեր կրթությունը, գիտելիքները, տաղանդը անիմաստ է, եթե դուք չունենաք ձեր հայրենիքը․ Էդգար Ղազարյան
Համախմբման գաղափարով առաջնորդվելով` «5165» շարժման անդամները և հասարակական-քաղական գործիչներն այսօր`ապրիլի 20-ին, Ազատության հրապարակից երթով անցել են Երևանի բուհերով, հանդիպել ուսանողներին, նրանց բաժանել կարմիր ժապավեններ և կոչ արել տեր կանգնել իրենց երկրին, միանալ համախմբմանը։
«Ապրիլի 19-ին մեկնարկած կարմիր ժապավեններով երթը միավորելու միտում ունի։ Մասնակիցները կոչ արեցին բոլորին այսուհետ կապել կարմիր ժապավեն` պահանջատեր լինելով իրենց ապագային։ Ամեն ուսումնական հաստատության դիմաց նրանք ներկայացրին այսօր Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգները, լուծման ուղին, որն այս պահին մեկն է՝ համախմբում»,- նշված է շարժման ֆեյսբուքյան էջում։
«Ձեր կրթությունը, գիտելիքները, տաղանդը անիմաստ է, եթե դուք չունենաք ձեր հայրենիքը։ Դուք Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշի տակ չեք կարող հանդես գալ: Ինձ պետք չի, որ ինձ միանաք, հիմա ցանկացած մեկը կարող է վերցնել կարմիր ժապավենն ու առաջնորդել: Դարձեք ինքներդ ձեր ճակատագրի պատասխանատուն, միացեք: Սա այն վերջին կետն է, երբ մենք չենք կարող լինել անտարբեր: Հայաստանն ու Արցախը հիմա ճակատագրական ժամանակներ են ապրում, իսկ ՀՀ իշխանության որոշումները չեն բխում մեր շահերից»,- իր ելույթում ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «5165» շարժումը սկսեց կարմիր ժապավենների երթը, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Արցախի կարմիր գծերը
- 5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ
- 5165 շարժում. Պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան