Լոնդոնի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու օրդեր է տվել
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատուրայի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մեծ Բրիտանիայի դատավորը որոշում է կայացրել Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան սպառնում է175 տարվա ազատազրկում»,-գործակալությունը մեջբերել է WikiLeaks-ի հաղորդագրության մի հատվածը։
Արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Պրիտի Պատելը։
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ ԱՄՆ բանակի անօրինական գործողությունների բացահայտման նյութերի հրապարակումից հետո։ Լրագրողը WikiLeaks կայքում տեղադրել է ամերիկացի զինվորների կողմից քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ է հրապարակել Գուանտանամոյի բանտում պահման պայմանների մասին։
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks-ի հիմնադիր Ասանժը կարող է վիճարկել իրեն ԱՄՆ-ին հանձնելու որոշումը
- WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան