Կոչ ԱԳՆ-ին. Հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները
Հասարակական-քաղաքական գործիչ Ավեիք Չալաբյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ,
Երեկվանից մեր Համախմբման կողմից նախաձեռնած հանրային արշավը դրական մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ, օրվա ընթացքում մենք անձնապես և խմբերով հանդիպել ենք մեր բազմահարյուր համաքաղաքացիների հետ, բացատրել մեր շարժման նպատակները, միջոցները և գործողությունների տրամաբանությունը, լսել բազմաթիվ կարծիքներ, առաջարկեր, ստացել աջակցության բազմաթիվ հանձնառություններ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, և ովքեր պատրաստ են գործով և անձնական մասնակցությամբ այսօր օգնել մեր երկրին և պետությանը:
Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը, և դրա շրջանակներում իրականացնելու ենք մի շարք իրազեկման գործողություններ: Մասնավորապես, մենք նախատեսում ենք այդպիսի գործողություն իրականացնել 17:00 ՀՀ Արտգործնախարարության դիմաց, կոչ անելով այդ կարևոր պետական կառույցին՝ հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները, և շարունակել հետևողականորեն հետամուտ լինել մեր ազգային շահերին:
Խնդրում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ հավելյալ կշիռ և կարևորություն հաղորդել մեր գործողություններին:
Կանխավ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, և մինչ հանդիպում»։
Հարակից հրապարակումներ`
- «5165» շարժումը սկսեց կարմիր ժապավենների երթը, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Արցախի կարմիր գծերը
- Մի անձնավորեք այս պայքարը, Ազատության հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը. Կարին Տոնոյանը՝ կուսակցություններին
- 5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին