«Հրապարակ». Դեմ չեն էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին և պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։
Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով։
Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաև Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, և երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական և քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, և միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան