Մոլդովայում հանրահավաք է անցկացվում Գեորգիևյան ժապավենի արգելքի դեմ
Չորեքշաբթի օրը Մոլդովայի տարբեր շրջաններից բլոգերները, քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել են հանրապետության խորհրդարանի մոտ՝ բողոքելու «Գրաքննության մասին» օրենքի և «Գեորգիևան ժապավեն»-ի արգելքի դեմ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Միջոցառումն ընթանում է հանգիստ, շատ մասնակիցներ իրենց բերանը փակել են պաշտպանիչ դիմակներով կամ շարֆերով՝ ակնարկելով, որ իշխանությունը փորձում է սահմանափակել երկրում խոսքի ազատությունը: Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտում են պաստառներով, որոնց վրա գրված է «Ոչ գրաքննությանը, «Մենք հիշում ենք, մենք հպարտ ենք»։
Կազմակերպիչները նշում են, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, հասարակական կարգին հետևում են ոստիկանության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Մոլդովայի խորհրդարանն օրեր առաջ հաստատել է նախագիծ, որով արգելվում է «Գեորգիևյան ժապավեն» կրել և պահել, ինչպես նաև օգտագործել V և Z նշանները։ «Գեորգիևյան ժապավեն» կրելու և V, Z նշաններն օգտագործելու համար ֆիզիկական անձանց սպառնում է 245-ից 490 դոլարի տուգանք կամ հասարակական աշխատանք, պաշտոնյաների համար տուգանքը կլինի 490-ից 980 դոլար, իսկ իրավաբանական անձանց համար՝ 490-ից 1630 դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան