Անկախության սերունդ, միացե՛ք այս անձնազոհ տղաներին՝ հանուն ձեր ու ձեր երերխաների վաղվա օրվան․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը անկախության սերնդի տղաներն են։
44-օրյա պատերազմի մասնակիցներ։ Նրանք այս պատերազմում անցել են դժոխքի միջով։ Գրագետ, տաղանդավոր տղաներ՝ SS ոլորտի բարձրակարգ մասնագետներ են։
Այս գժվելու լավ տղաները հացադուլ են անում հանուն Արցախի, հանուն Հայաստանի եւ հանուն անկախության սերնդի։
Տարիներ առաջ նաև այս տղաների նախաձեռնությամբ էր ապրիլյան պատերազմի հերոսների պատկերումը ԵՊՀ-ի հարակից պատերին`ուսանողներին ուղղված կոչերով։
Այսօր, Ազատության հրապարակում, ժամը 19:30-ին Նարեկն ու Արթուրը անկախության իրենց սերնդին հրավիրում են միասին քննարկելու հենց ձեր, մեր բոլորի ապագայի հարցերը, որ հանվել են աշխարհաքաղաքական աճուրդի։
Անկախության սերունդ, միացե՛ք այս անձնազոհ տղաներին՝ հանուն ձեր ու ձեր երերխաների վաղվա օրվան, որ այն չլինի թուրքի ներբանի տակ։
Ազատության հրապարակի կողքի կաֆեներում կրուասան ուտելով ու կապուչինո խմելով մենք քայլ-քայլ կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին