Ըստ կանխատեսումների՝ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը կարող է նվազել 50%-ով
Մինչև 2022 թվականի վերջ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների վաճառքը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի (AEB) ավտոարտադրողների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կալիցևը Ռուսաստանի ավտոդիլերների ասոցիացիայի տարեկան համագումարում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում ավտոմեքենաների վաճառքը, դրական սցենարով, կարող է կազմել 800 հազար միավոր։
«Կարծում եմ, որ հաջորդ եռամսյակում մատակարարումների հետ կապված հստակություն կլինի, երկրորդ եռամսյակում իրավիճակի էական բարելավում չեմ ակնկալում, երկրորդ եռամսյակը կլինի այն բոլոր խնդիրների հաղթահարման շրջանը, որ ունենք»,- ասել է նա։
Ըստ կոմիտեի՝ Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենաների և LCV-ների (թեթև առևտրային մեքենաների) վաճառքը 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է 4,3%-ով և կազմել 1,67 մլն միավոր։ Ռուսաստանում վաճառքները 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 28,4%-ով և կազմել 277,332 հազար միավոր։ Մարտին վաճառվել է 55,129 հազար ավտոմեքենա, ինչը 62,9 տոկոսով նվազել է 2021 թվականի նույն ամսվա ցուցանիշից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան