Վանեցյան. Չկա կուսակցությունների դրոշ, կան Հայաստանի ու Արցախի դրոշներ
«Ես այստեղ նստած եմ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության պետական դրոշների ներքո։ Չկա այստեղ կուսակցական դրոշ, չկա քաղաքական դրոշ, չկա լիդերության հարց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ նա ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։
ԱԺ պատգամավորն ասաց՝ կոչ չի անում քաղաքակն ուժերին, քաղաքացիներին միանալ իրեն, կոչ է անում միանալ հանուն հայրենիքի սկսած պայքարին։
«Տեսեք, մեր դիմաց նստած երիտասարդները դիմել են ծայրահեղ քայլի, հացադուլ են հայտարարել։ Իրականում՝ ես իրենց հորդորել եմ դադարեցնել հացադուլը, օրը մի քանի անգամ խոսում եմ նրանց հետ, բայց անսասան են, չեն համաձայնում։ Դա էլ է շատ կարևոր, նրանք եկել են անկախության սերնդին պայքարի կոչ անելու»,-նշեց Վանեցյանը։
Նա նաև ողջունեց 5165 շարժման բողոքի գործողությունները, «Սև հովազ» ջոկատի անդամների բողոքի ակցիան։
«Մենք այստեղ լիդերության հարց չենք լուծում։ Մենք ասում ենք՝ եկեք, միացեք պայքարին։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյու հայ պետք է միանա այս պայքարին, այն արդար է։ Չեմ պատկերացնում մի մարդ, որ դեմ է մեր պայքարի օրակարգին»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան