Փաշինյանն ասել է՝ Պուտինի հետ քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ԼՂ հարցի շուրջ
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Վերջինս ողջունել է Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը:
«Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ Ն.Փաշինյանի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:
Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տաիս:
Ն. Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:
«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Փաշինյանի կործանումների շարանը. այսօր՝ Արցախը, վաղը՝ Հայաստանը
- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին
- Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է. Արտակ Զաքարյան
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի
- Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարութան մեջ շեշտված չէ ԼՂ ապագա կարգավիճակի կարևորությունը. Աշոտյան
- Մոսկվայում տեղի է ունենում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան