Փաշինյան-Պուտին քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ոչ թե ԼՂ հարցի շուրջ, այլ ԼՂ անվտանգության հարցի շուրջ
Այսօր կառավարությունը հաղորդագրություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման վերաբերյալ։
Խմբագրության էլեկտրոնային հասցեին ուղարկված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր. «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։ Նույն տեքստը նաև primeminister.am կայքում էր տեղադրված։
Որոշ ժամանակ անց նույն կայքում տեղադրված հաղորդագրության մեջ խմբագրված է այդ հատվածը.
«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել է՝ Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների
- Փաշինյանն ասել է՝ Պուտինի հետ քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ԼՂ հարցի շուրջ
- Հարութ Սասունյան. Փաշինյանի կործանումների շարանը. այսօր՝ Արցախը, վաղը՝ Հայաստանը
- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի
- Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարութան մեջ շեշտված չէ ԼՂ ապագա կարգավիճակի կարևորությունը. Աշոտյան
- Մոսկվայում տեղի է ունենում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին