Անկախության սերունդը դեռ իր խոսքը չի ասել և իր անելիքը չի արել․ Նվեր Կիրակոսյան
Մարդկանց մեջ անհոգության աստիճանի անտարբերությունն է ամենից շատ մեզ զայրացնում ։ Այս մասին ազատության ընթացքում հայտարարեց հացադուլ անող երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը։
«Մեզ հաճախ հարցնում են՝ լավ էստեղ հավքավեցին, որն է ձեր պահանջը։ Մենք ասում ենք հստակ՝ Արցախն Ադրբեջանի կազմում մենք չենք պատկերացնում։ Ես չեմ ուզում հավատալ, որ ով այստեղ չի դա պատկերացնում է»։
Կիրակոսյանը երկար ելույթ չունեցավ, նշեց, որ երեկ ավելի լավ էր ելույթ ունենում, իսկ այսօր դժավարանում է։
«Կոչ եմ անում բոլորին գալ այստեղ և իր ասելիքն ասել, որովհետև անկախության սերունդը դեռ իր խոսքը չի ասել և իր անելիքը չի արել։ Մենք պայքարելու ենք այնքան, մինչև հասնենք այդ նպատակին», - ասաց Կիրակոսյանն ու պարզաբանեց, թե որն է իրենց պատկերացմամբ մարդկանց կրիտիկական քանակը, որի դեպքում միայն կդադարեցնեն հացադուլը․
«Կրիտիկական զանգվածը դեռ չենք տեսնում, եթե լինի մենք կզգանք դա։ Գուցե այլ գործողությունների դիմենք, բայց քանի դեռ այստեղ չենք տեսնում այդ կրիտիկական զանգվածը, մենք հացադուլը կշարունակենք։ Մեր նպատակն է մարդկանց այստեղ տեսնելը»։
Հացադուլ անող մյուս երիտասարդը՝ Արթուր Ավագյանը հավելեց․
«Արցախյան հերոսամարտը մեզ հնարավորություն տվեց մեզ զգալու իրապես անկախ և իրավունք ունենալու պահանջել անկախություն։ Մենք վաստակել ենք այդ իրավունքն արցախյան հերոսամարտով և այդ իրավունքը վերահաստատել ենք Քառօրյա պատերազմում և վերջին՝ 44-օրյա պատերազմի դիմադրությամբ։ Արցախյան հերոսամարտն՝ իր ընդհանուր իմասով , մեզ համար բավարար հարստություն է։ Այս հարստությունը փոխել կասկածելի արժեքներով, մենք չենք պատրաստվում։ Ասում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում կհրաժարվենք անկախ լինելու և պետություն ունենալու հարստությունից։ Եվ ընդհանրապես մենք իմաստազրկում ենք բոլոր հերոսներին, որոնց անունով երդվել ենք և ուրանում Եռաբլուրը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
- Մինսկից ապաստան խնդրած լեհ զինվորը դիմել է Հաագայի դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին