Ինչպես չընկնել ապատեղեկատվության ծուղակը. Պարզ կանոններ Անժելա Էլիբեգովայից
«Միանգամից չհավատալ այն ամենին, ինչ կարդում եք սոցցանցերում ու ԶԼՄ-ներում»,- Ազատության հրապարակում երիտասարդների մասնակցությամբ ընթացող «Ուղեղների լվացում. Ինչպես դիմակայել» խորագրով քննարկմանն ասաց ադրբեջանագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Նա կարդացածի իսկությունը պարզելու համար խորհուրդ է տալիս ստուգել այն, փորձել գտնել այլընտրանքային աղբյուր, տեղեկատվությունը ստուգել մի քանի աղբյուրներով։
Փորձագետը հորդորում է հրամցվող ցանկացած տեղեկատվության նկատմամբ ունենալ քննադատական վերաբերմունք։
«Շատ դեպքերում տեղեկատվություն տարածողները փորձում են էմոցիոնալ կերպով ազդել ձեր ենթագիտակցության վրա։ Պետք է սովորել ինֆորմացիան կարդալ առանց զգացմունքների՝ զուտ վերլուծելով սթափ ուղեղով։ Նաև կարդալ հարցին քաջատեղյակ փորձագետների կարծիքներն ու մեկնաբանությունները։ Սրանք շատ պարզ կանոններ են, որոնք կօգնեն չընկել ապատեղեկատվության ծուղակը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է