Մարտին Գերմանիայից Ռուսաստան արտահանումը նվազել է 57.5%-ով
Գերմանիայից արտահանումը Ռուսաստան, Ուկրաինայի իրավիճակի պատճառով կիրառված պատժամիջոցների համատեքստում, այս տարվա մարտին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 57,5 տոկոսով և հասել 1,1 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտնել է Դաշնային վիճակագրական ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականի մարտին Ռուսաստանի Դաշնությունը Եվրամիությունից դուրս գերմանական ապրանքների արտահանման կարևորագույն ուղղությունների շարքում զբաղեցրել է միայն 12-րդ տեղը», - ասվում է գերատեսչությունում։ Միաժամանակ նշվում է, որ դեռ փետրվարին Ռուսաստանը հինգերորդ տեղում էր։
Ընդհանուր առմամբ, Գերմանիայից արտահանումը դեպի ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ՝ այսպես կոչված երրորդ երկրներ, մարտին փետրվարի համեմատ նվազել է 7,2%-ով և կազմել 52,8 մլրդ եվրո, սակայն 2021 թվականի մարտի համեմատ Գերմանիայից արտահանումն աճել է 3,2%-ով։ Այս տարվա մարտին Գերմանիայի ամենակարևոր առևտրային գործընկերը եղել է ԱՄՆ-ը։ Գերմանիան այնտեղ 13,5 մլրդ եվրոյի ապրանք է արտահանել։
Սա նշանակում է, որ ԱՄՆ արտահանումը 2021 թվականի մարտի համեմատ աճել է 21%-ով։ Դրան հաջորդում են Չինաստանը (10,2 միլիարդ եվրո) և Մեծ Բրիտանիան (6,4 միլիարդ եվրո): Այսպիսով, Գերմանիայից արտահանումը Չինաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1%-ով։ Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա նվազումը կազմել է 0,3%։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան