Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այս իշխանության օրոք ոչնչացվեց. Էլինար Վարդանյան
«Եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, որի մասին մենք տարիներով խոսում էինք՝ այս իշխանությունների օրոք ընդհանրապես ոչնչացվեց»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, ոչնչացվեց, քանի որ նրանց ապաշնորհության պատճառով այլևս չկա Արցախն այն տարածքով, որը հանձնվել էր իրենց իշխանության ժամանակ, իրենց պատճառով եռամիասնությունից դուրս է մնացել Սփյուռքը և ամբողջն իրենք վերցրել են իրենց վրա, այսինքն այս իշխանությունն իրեն է դիտարկում որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ ուղենիշ տանողը։
Է. Վարդանյանն ասաց, որ սփյուռքը, որ տարիներ շարունակ մեծ ներդրում է ունեցել Հայաստանում, այս իշխանության օրոք ստեղծվեց այնպիսի միջավայր, որ մղվեց մի կողմ և Սփյուռքը դիտարկվեց ընդհանրապես միջազգային հանրությունում կամ այն պետությունում, որտեղ իրենք գտնվում են, Ցեղասպանության հարցը բարձրացնող։
Նա նաև ներկայացրեց Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությունը, որի նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էին ապրիլի 21-ին։ Հիշեցնենք, որ լսումները չկայացան, սակայն, ըստ «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության՝ «օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»։
Այդ հայտարարության կետերից է, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը, հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով մի քանի հիմնարար սկզբունքներ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հասարակությունը գտնվում է երկու կրակահերթի ներքո՝ մեկը թշնամի պետությունից, մեկը իշխանությունից. Ռուբեն Մելքոնյան
- Իշխանություններն ասում են՝ տեխնիկական պատճառներով կարող ենք խախտել Սահմանադրությունը. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին