Իրանը ներկայացրել է արհեստական ինտելեկտի ոլորտում իրանցի փորձագետների նախագիծը՝ գերհամակարգիչը
Իրանում շահագործման է հանձնվել Սիմիորղ գերհամակարգիչը: ParsToday-ի փոխանցմամբ, գերհամակարգչային նախագծի գործադրողն ընդգծել է. «Սուպեր համակարգիչը պատրաստ է աշխատանքի համար»:
Սիմորղ սուպերհամակարգիչն արհեստական ինտելեկտի ոլորտում իրանցի փորձագետների մեծ քայլն է, որի մշակման հզորությունը մի քանի հազար անգամ մեծ է, քան ամենավերջին սերնդի համակարգիչներինը։
Մեհր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ այս սուպեր համակարգիչը լիովին պատրաստ է շահագործման, նախագծի ղեկավար Սեյեդ Ահմադ Մոթամեդին ասել է. «Նախատեսվում է ավելացնել Սիմորղ սուպերհամակարգչի մշակման հզորությունը»:
Մոթամեդին հավելել է.«Այս սուպերհամակարգիչը ներկայումս աշխատում է, և մենք գնահատում ենք կարիքները՝ բիզնես ոլորտին և խոշոր ընկերություններին ծառայություններ մատուցելու համար»:
Մոթամեդին նաև նշել է, որ Իրանում անհրաժեշտություն կա սուպերհամակարգիչների հզորությունը հասցնել ավելի մեծ ծավալների։