Պետք է զոհվածները վերևից տեսնեն՝ ինչպես են Եռաբլուրից դրոշները դնում հողի վրա, որի համար իրենք կյանք են տվել. Հրանտ Թոխատյան
Ազատության հրապարակում ուղիղ միացման տեսախցիկները չեն հանգստանում. Դերասան Հրանտ Թոխատյանը Ազատության հրապարակում կարևորել է բողոքի ակցիային միացողների թվի ավելացումը:
Հարց-Պարոն Թոխատյան, խնդրում եմ ձեր կարծիքը Անկախության հրապարակի պայքարի վերաբերյալ:
Հ. Թոխատյան-Այն էներգիան, որը տեսնում եմ, ուրախացնում է, բայց եթե անկեղծ լինեմ՝ ես իմ ցանկացած էներգիայի շատ քիչ մասն եմ տեսնում, և կարծում եմ այսօրվա ամենամեծ սխալը դրա մեջ է: Այսօր դա չէ օրակարգում, հիմա երկիրն է, հայրենիքն է օրակարգում, այ դրա համար էլ ես կարծում եմ, որ այստեղ պետք է լինեն շատ շատերը:
Հարց-Ի՞նչ կասեք մտավորականների ակտիվության մասին, թե՞ պետք չէ նրանց տարանջատել:
Հ. Թոխատյան-Գիտեք, 30 տարի արդեն անցել է և ժամանակն է, որ մենք հասկանանք, որ չունենք մտավորականություն: Կա ինչ-որ մարդկանց շերտ, որը զբաղված են նաև մտավոր աշխատանքով, բայց այն չի նշանակում, որ մենք ունենք մտավորականների շերտը, որը կարող է օրակարգ թելադրել: Ցավոք սրտի՝ նրանց զրկեցին ձայնից, կտրեցին ձայները: Հայրենիքով մտահոգ մարդիկ են այսօր այստեղ՝ անկախ կրթությունից, մասնագիտությունից, ցբաղեցրած պաշտոնից, կամ՝ չպաշտոնից:
Հարց-Չմիանալով բողոքի ակցիային՝ քաղաքացիների այդ հատվածը չի մտածո՞ւմ, որ նպաստում է իշխանությունների զիջողական քաղաքականությանը:
Հ. Թոխատյան-Հասկանալի է, որ մարդիկ դեմ են եղել նախկիններին, բայց հետո պետք է հասկացած լինեին, որ ուրիշ տեղ են գնում: Տեսնեին այն արհավիրքը, որ մեր գլխին բերեցին և մի ամբողջ սերունդ կորցրեցինք, բայց կենդանի մնացած հերոսներն այսօր հրապարակում են ու էլի են գալու ու լցնելու են հրապարակը, քիչ-քիչ մարդիկ սկսում են արթնանալ:
Հարց-Կարգավիճակը իջեցնլու մասին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ո՞ւր կտանի Արցախն ու Հայաստանը:
Հ. Թոխատյան-Եթե մենք տանուլ տանք Արցախը, մենք կորցնում ենք մեր երկիրը, մենք կորցնում ենք մեր «Ես»-ը, դադարում ենք ազգ կոչվելու իրավունքից, անհնար է այն, չպետք է այդպես լինի: Կա պարտված պատերազմ, բայց մի օր պարտվում են, հաջորդ օրը՝ հաղթում: Պետք է հետ վերադարձնենք, աշխատենք, զինվենք, որպեսզի զոհվածները վերևից տեսնեն, թե ինչպես են Եռաբլուրից դրոշներն իր հարազատները, ընկերները տանում և տեղադրում այն հողի վրա, որի համար իրենք կյանք են տվել:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել
- Ազատության հրապարակից վրանների հեռացումը ոստիկանների կողմից օրենքի խախտում էր. Ռուբեն Մելիքյան
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան