Մակրոնը Կիև գնալու պատրաստակամություն է հայտնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին մեկնել Կիև, բայց այս այցը հնարավոր կլինի, երբ նա կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին, ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարող է լինել առաջինը, եթե Մակրոնը վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի վերջնական տվյալների համաձայն ՝ երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 23,15 տոկոսը: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը Մարին Լե Պենից կգանձի 617 հազար եվրո՝ պետական միջոցների յուրացման համար
- Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը հրաժարվել է Ուկրաինայում տեղի ունեցողը ցեղասպանություն անվանել
- Մակրոնը հայտարարել է՝ առաջիկա օրերին մտադիր է կրկին բանակցել Պուտինի և Զելենսկու հետ
- Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի
- Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան