Մնացական Ավետիսյան. Պատերազմի ժամանակ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն գաղափարը, որի համար կռվել ենք
«Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, մտահոգ քաղաքացի Արցախի պետականության և մեր հայրենակիցների՝ Արցախում ապրելու իրավունքի հարցերով, գտնվում եմ այստեղ, սատարում եմ հացադուլ անող ընկերներիս, բոլոր մեր գաղափարակիցներին, ովքեր միանում են բացարձակ արժեքները կրելուն»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։
Նա իր աջակցությունն է հայտնում արդեն 4-րդ օրն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
Մնացականը կոչ է անում անկախության սերնդի ներկայացուցիչներին այսօր ժամը 19։30-ին գալ Ազատության հրապարակ՝ գեներացնելու մեր մտքերը, գաղափարները կախված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, հարկ եղած դեպքում պաշտպանելու համար։
Մնացական Ավետիսյանն ասաց, որ պատերազմի ժամանակ պահում էին ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում են այն գաղափարը, որի համար կռվել են։
«Մեր օրակարգն է ֆիքսել, որ Արցախի պետականությունը, մեր հայրենակիցների՝ Արցախի իրենց պատմական հողերում ապրելու և արարելու իրավունքը բացարձակ արժեք է։ Մենք այս պրոցեսով ցանկանում ենք հասկանալ՝ կհավաքվի՞ արդյոք այդ կրիտիկական զանգվածը, կրո՞ւմ են մարդիկ այդ արժեքները մեր հետ, կիսո՞ւմ են այդ գաղափարները, թե՞ ոչ։ Արդեն ձևավորված ուժի շրջանակներում՝ հետագա պրոցեսների հետ կապված կտեղեկացնենք հավելյալ»,- ասաց Մնացականը։
44-օրյա պատերազմի մասնակից Մնացականի կարծիքով, իրենց որդեգրած քայլերը հնարավոր է տանեն Արցախի անվտանգության ապահովմանը։
«Ամեն դեպքում պայքարում ենք այդ նպատակի համար։ Վերջնարդյունքը պարզ կլինի»,- ասաց նա։
Մնացական Ավետիսյանը ևս մեկ անգամ հրապարակային կոչ արեց իր ընկերներին դադարեցնել հացադուլը. «Քանի որ այսօր ինչքան կարևոր է այդ գաղափարները, այնքան ինձ համար որպես ընկեր, կարևոր է Արթուրի և Նվերի առողջության կայունությունը։
Հուսով եմ՝ այսօր ականատես կլինենք լայն շերտերի արձագանքին և այն խնդիրը, որ ի սկզբանե դրել էին Արթուրն ու Նվերը, հասունանում է և աճի գրանցման փուլում է»։
Հարակից հրապարակումներ`
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
- Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ. Արթուր Վանեցյան
- Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան
- Տղաների վրանի հարցը լուծեք. Վանեցյանը՝ ոստիկաններին
- Սոս Հակոբյան. Արթուր Վանեցյանը ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ
- Վանեցյան. Չկա կուսակցությունների դրոշ, կան Հայաստանի ու Արցախի դրոշներ
- Արթուր Վանեցյան. Մենք անպայման հաջողելու ենք
- Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին, ուրանա մեր ազգային արժեքները․ Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
- Դավիթ Գալստյանը Ազատության հրապարակում է․ Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները