ՌԴ ԿԲ-ի ղեկավարը հայտնել է ներմուծման նոր մատակարարների որոնման խնդիրների մասին
Ռուս արտադրողների համար նոր մատակարարների որոնումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Պետդումայում հայտարարել է «Ռուսաստանի բանկ»-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
«Պատժամիջոցների պատճառով ռուս սպառողներն ու արտադրողները կորցնում են մուտքը պատրաստի արտադրանքի, հումքի ներմուծման և արտահանման շուկաներ: Եվ խնդիրներ կարող են առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ արտադրությունը խիստ տեղայնացված է, և արդեն եղել է բավականին բարձր ներմուծման փոխարինում»,-ասել է նա:
Էլվիրա Նաբիուլինան որպես օրինակ բերեց Ռուսաստանի արդյունաբերության դժվարությունները կարի պարագաների գնման հետ կապված, որոնց հիմնական մատակարարները Եվրամիությունից էին։
«Օրինակ՝ կոճակները պատրաստվում են շատ վայրերում: Բայց, ինչպես մեզ ասում են ձեռնարկությունները, իրենց գնահատականներով՝ նոր գործընկերների որոնումը, լոգիստիկան կարող է տևել մինչև մի քանի ամիս»,-ասաց Նաբիուլինան:
Ըստ նրա, նույնն է նաև թղթի արդյունաբերության մեջ։ «Մեր փայտն ամբողջությամբ ռուսական է, բայց սպիտակեցնող քիմիկատները ներկրվել են, հիմա արտադրողներն անցնում են այլընտրանքային մատակարարների՝ նաև արտադրելով իրենց սեփական քիմիական նյութերը, բայց ժամանակ է պետք դրա համր»,-նշեց ԿԲ նախագահը։
Սննդի արդյունաբերությունն ունի նաև ներքին հումք, բայց սովորական արտասահմանյան փաթեթավորմանը պետք է շտապ փոխարինում փնտրել, ինչը նույնպես ժամանակ կպահանջի, ամփոփեց Նաբիուլինան։
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Թուրքիան շրջանցում է Արևմուտքի պատժամիջոցները՝ գրկաբաց ընդունելով ռուս օլիգարխներին
- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
- Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
- Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ-ն արգելափակում է տնտեսական պատժամիջոցները շրջանցելու Կրեմլի փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին