Իրանի շահերը բախվում են Թուրքիայի շահերի հետ և՝ ոչ միայն Հայաստանում. Վարդան Ոսկանյան
«Եթե մենք փորձենք խոսել Իրանի դիրքորոշման մասին, ապա պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ Իրանը որպես վարչաքաղաքական միավորում իսլամական հանրապետություն է, բայց մենք ունենք նաև Իրան Թուրքիայի ներսում, ի դեմս իրանախոս ժողովուրդների՝ քրդերի սազաների, որոնք նույնպես կարևորագույն գործոն են»,-Ազատության հարպարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը՝ իրանագետն ասաց. «Այս հարցում մենք բախվում ենք մի կարևոր խնդրի հետ, որ` երբ որևէ միջազգային խաղացող և այստեղ իրենց իշխանություն համարողները խոսում են որևէ պետության հետ հարաբերությունների բարելավման մասին, չի կարող և՛ մեղմ, և՛ բարձրաձայն հայտարարվել, որ դեմ է դրան, այդ թվում և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն և տարածաշրջանի մյուս խաղացողները:
Որևէ պարագայում, երբ Ադրբեջանի կողմից ներկայացված է այդ 5 կետանոց թուղթը, որը մեր իշխանության կողմից գնահատվում է որպես «ընկալելի և ընդունելի», ապա որևէ երրորդ կողմ չի կարող ասել, որ այն այդպես չէ: Հետևաբար՝ իրանցիներն էլ իրենց քաղաքականությունը կառուցում են երկու մակարդակում՝ պաշտոնական հռետորաբանության, երբ Իրանից կարելի է լսել պարբերական հայտարարություններ այն մասին, որ տարածաշրջանը պետք է գնա խաղաղության և երկրորդ՝ այդ պետության իրական շահերն են մեր տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ Իրանի շահերը բախվում են Թուրքիայինի հետ և՝ ոչ միայն Հայաստանում, այլ հարավկովկասյան տարածաշրջանում ընդհանրապես: Այս առումով իրանցիները հղում են կատարում պատմական լեգիտիմության հանգամանքին: Բոլորս քաջածանոթ ենք, որ մեր տարածաշրջանն իրանական կայսրությունից է անցել ռուսական կայսրությանը, հետևաբար՝ իրանցիները մեր տարածաշրջանում Թուրքիայի համար որևէ տեղ չեն տեսնում: Այդ մասին չեն բարձրաձայնում պաշտոնական դիրքորոշումներում, բայց, ըստ էության, Իրանը վարելու է և վարում են մի քաղաքականություն, որը պետք է միտված լինի Թուրքիային մեր տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղելուն: Այդ համատեքստում Իրանը օգտագործում է իր ունեցած ողջ գործիքակազմը:
Ակնհայտ է, որ իրանցիները ունեն շատ քիչ գործիքակազմ ազդելու մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա, հետևաբար՝ «3+3»-ը համարում են այն հարթակներից մեկը որտեղ գործընթացներից շատ դեպքերում դուրս մղված Իրանը կարող է ունենալ ներգրավվածություն հարավկովկասյան խնդիրները լուծելու առումով:
Բայց իրանցիները միայն սրանով չեն բավարարվում:
Իրանական պետությունը իր քաղաքականությունը բնորոշում է, որ պես ռազմավարական մենակության քաղաքականություն, այսինքն՝ իրանցիները համարում են որ այս աշխարհում իրենք չունեն դաշնակիցներ, ռազմավարական միայնության մեջ են և պետք է լինեն գերտերություն, որպեսզի դիմագրավեն բոլոր մարտահրավերները: Այդ գերտերությունը ենթադրում է ազդեցություն և ներկայություն Իրանի հարևան բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազամավորման ներսում:
Որպեսզի հասկանաք թե Իրանի ազդեցությունը Ադրբեջանում ինչպիսի աճ է գրանցել չերևացող մակարդակում, ներկայացնեմ անունների նոմենկլատրուան, որով ադրբեջանցիներն անվանակոչել են իրենց երեխաներին 44-օրյա պատերազմից հետո: Ընդամենը մեկ անուն կար «Հաջողություն», մնացածը շիայական սրբերի անուններ էին: Այս համատեքստում թուրքական ներկայաությունը մեր տարածաշրջանում միանշանակ դեմ է իրանական շահերին»:
Անդրադառնալով այն մանիպուլյատիվ թեզին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելով ամեն ինչ լավ կլինի՝ բանախոսը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք իրանական տնտեսությունն իր պոտենցիալով չունի այն ամենը, ինչ ունի Թուրքիայի տնտեսությունը:
«Իհարկե ունի: Եթե հաշվի առնենք էներգակիրների ոլորտն, ապա Իրանն ընդհանրապես մրցակցությունից դուրս է մեր տարածաշրջանում Թուրքիայի հետ ցանկացած հակադրության համատեքստում: Արդյոք իրանի հետ նույն տնտեսական համագործակցություն չի կարելի հասցնել այն մակարդակի, որը կբավարարի Հայաստանի տնտեսական կարիքների այն հատվածը, որն ենթադրվում է, թե կարող է բավարարել Թուրքիան: Իհարկե կարող է: Հետրանաբար հարց է ծագում, թե ինչու անպայման Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք առկա են մեր տարածաշրջանում և որոնք բխում են հենց Թուրքիայից: Որևէ մեկը գնահատաել է, թե Վրաստան-Թուրքիա անամպ հարաբերություններն ինչքանո՞վ է Վրաստանում փոխել տնտեսական իրավիճակը, որևէ մեկը կարող է ասել, որ միջին վիճակագրական վրացու կայնքը տարբերվում է միջին վիճակագրական հայի կյանքից; Իհարկե՝ ո՛չ, հետևաբար այն մանիմպուլյացիոն հնարք է, թե Թուրքիայի հետ սահմանները կբացվեն և կյանքը կբարելավվի»,-ասաց Ոսկանյանը և արձանագրելով, որ Թուրքիային ձեռք չի տալիս Հայաստանի զարգացումը, հավելեց, որ ճիշտ հակառակը՝ Թուրքիային ձեռնտու չէ տարածաշրջանում Հայաստանի լինելը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության դարաշրջանն իրականում Հայաստանի հետ առնչություն չունի. Վարդևանյան
- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այս իշխանության օրոք ոչնչացվեց. Էլինար Վարդանյան
- Իշխանություններն ասում են՝ տեխնիկական պատճառներով կարող ենք խախտել Սահմանադրությունը. Արմեն Ռուստամյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալված 4 քաղացիներն ազատ արձակվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին