Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
Ազատության հրապարակում Տեր Շահեն քահանա Հայրապետյանը տեսակցեց հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
Նա նշեց, որ ինքը միշտ աշխարհիկ զգեստով գալիս է, գնում է, բայց այսօր Մայր Աթոռից հորդորեցին լինել իմ եղբայրների կողքին։
«Սուրբ հաղորդությունը վերցրած եկել եմ՝ հաղորդություն տամ, որպեսզի Աստված իր մարմնով և այրմամբ զորավիգ լինի իմ եղբայրներին»,- ասաց Տեր Շահենը։
Նա նշեց, որ չի ասել տղաներին դադարեցնեն հացադուլը, բայց ուզում է, որ առողջ մնան։
Տեր Շահեն քահանա Հայրապետյանը շնորհակալ է, որ առողջ դատողությունը հաղթեց։ Քահանան ասաց, որ իր եղբայրները հիմա ոչ թե որևէ անձի համար են այս քայլին դիմել, այլ գլխավոր նպատակի համար։
«Պետք է ուժեղանալ և առաջ գնալ։ Հերիք է ողբանք կորցրածի համար։ Մենք այստեղ ենք, միասին ենք, որ կարողանանք տեղ հասնել, հիմա ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»,- ասաց Տեր Շահեն քահանա Հայրապետյանը։
Տեր Շահենի խոսքով, հայ ժողովուրդը միշտ էլ իմաստուն է եղել, որևէ թուրքի, որ հանդիպել է, չի հանում, դանակահարում նրան, այլ փորձում է լեզու գտնել, հասկացնել, որ դու էլ ես մարդ։
«Բայց ինքը կհասկանա, թե ոչ... Կասկածում եմ, որ կհասկանա հարևանը»,- ասաց Տեր Շահեն քահանա Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները