Պետությունը չձախողեիք, այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։
Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։
Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։
Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։
Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»։
Հարակից հրապարակումներ`
- 3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան
- Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել. Աբրահամյանը՝ իշխանությանը
- Արցախում լուծվում է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող բնակիչների անվտանգությունը. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Տիգրան Աբրահամյան. Մարտակերտում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան