Կակտուսները վտանգված են գլոբալ տաքացման պատճառով
Գիտնականները պարզել են, որ կակտուսներն այսօր ամենավտանգված բույսերից են՝ հիմնականում կլիմայի փոփոխության պատճառով: Այս հետազոտությունը հրապարակված է Nature Plants ամսագրում։
Չնայած անապատների դիմացկուն բնակիչների համբավին, կակտուսների զգալի մասը բավականին խոցելի են էկոհամակարգային ցանկացած փոփոխության նկատմամբ:
Հետազոտողները ընտրել են կակտուսների ավելի քան 400 տեսակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց էկոհամակարգերին և համակարգչային սիմուլյացիաների միջոցով կանխատեսել են նրանց ապագան երեք կլիմայական սցենարներով՝ նվազագույն, միջին և առավելագույն գլոբալ տաքացումով:
Ստացված արդյունքների համաձայն երեք դեպքում էլ, նույնիսկ ջերմաստիճանի աննշան փոփոխության պայմաններում, կակտուսների թվաքանակի նվազում է նկատվել։ Ամենայն հավանականությամբ, ընթացիկ դարում դիտարկվող տեսակների մոտ 60%-ը կրիտիկական անկում կկրի կամ կվերանա, իսկ մոտ 40%-ը զգալիորեն կնվազի։ Միայն մեկ բրազիլական տեսակը կարող է հարմարվել փոփոխություններին և տարածվել։
Ամենամեծ կորուստները սպասվում են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ տեսակների ամենամեծ քանակն է, ինչպիսիք են Բրազիլիան և Մեքսիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին