Գիտնականները ստորջրյա անտառների քարտեզ են ստեղծել
Գիտնականները ներկայացրել են մինչ օրս ջրիմուռների ամենամեծ առցանց քարտեզը, որը կարող է օգնել դրանց ստորջրյա տարածքների վերահսկման հարցում: Այս մասին հայտնում է gismeteo.ru-ն։
Ջրիմուռները կլանում են CO2 արտանետումները, սակայն դրանք վտանգված են օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման պատճառով:
Նշվում է, որ քարտեզը կթարմացվի մի քանի ամիսը մեկ: Գիտնականները հույս ունեն, որ դրա օգնությամբ հնարավոր կլինի գտնել ջրիմուռների պահպանման մեթոդները։
Ջրիմուռների ստորջրյա անտառը բացի այն, որ ածխածնի մեծ քանակ է կլանում, դրանցում ապրում են գիտությանը հայտնի 800 տեսակներ, այդ թվում՝ կետեր և ծովային ջրասամույրներ։
Կալիֆորնիայում, նաև մյուս շրջաններում, ջրիմուռները պաշտպանում են ափը փոթորիկներից, ինչպես նաև մասնակցում են ալիքների ձևավորմանը՝ նպաստելով սերֆինգի զարգացմանը։
Ջրիմուռներն օգտագործվում են կոսմետիկայի արտադրության մեջ, մարդու և կենդանիների ուտելիքում, կարող են նաև օգտագործվել որպես կենսավառելիք:
2014-2017 թվականներին ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով ոչնչացել է Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող ափի 124 կմ երկարությամբ թավուտների 95%-ը։
Այժմ քարտեզը ցույց է տալիս Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող թավուտների փոփոխությունները:
Հետագայում գիտնականները ցանկանում են ընդլայնել քարտեզը՝ ներառելով տվյալներ Չիլիի, Ավստրալիայի և այլ երկրների ափերի մոտ գտնվող տարածքներ, որտեղ ստորջրյա անտառներին սպառնում են ոչնչացում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին