Գիտնականներն ավելորդ քաշը համարում են քաղցկեղածին գործոն
Բրիստոլի համալսարանի գիտնականները քաղցկեղի առաջացման վտանգը կապում են ավելորդ քաշի հետ: Այս մասին գրում է mir24-ը՝ հղում անելով BMC Medicine գիտական ամսագրին։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գեր կանայք արգանդի քաղցկեղով հիվանդանալու երկու անգամ ավելի մեծ ռիսկ ունեն, քան նրանք, ում քաշի ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում։
Ուսումնասիրվել են 120 հազար մասնակիցների տվյալներ։ Կանայք յոթ զարգացած երկրներից կամավոր սկրինինգ են անցել: Նրանց համար մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվել է հետևյալ սխեմայով` հասակը (մետր) բազմապատկել են երկուսով և բաժանել քաշի տվյալով (կիլոգրամ): Ստացված թվերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 18-ից 25 միավորը դասակարգվել է որպես «առողջություն», 25-ից 30 ինդեքսով, նշվել է ավելորդ քաշի առկայություն, 30-ից բարձր ցուցանիշ ունեցող մասնակիցները գրանցվել են որպես գեր կանայք։
Պարզվել է, որ արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը աճում է 88%-ով՝ ինդեքսի յուրաքանչյուր հավելյալ հինգ միավորի առկայության դեպքում։ Գիտնականները դա բացատրել են նրանով, որ ինչպես ավելորդ քաշը, այնպես էլ քաղցկեղի ակտիվ զարգացումը կապված է երկու հորմոնի՝ ինսուլինի և տեստոստերոնի մակարդակի հետ։
Պարզվում է, որ եթե նորմալ քաշ ունեցող և 165 սանտիմետր հասակ ունեցող կինը 12 կիլոգրամ քաշ է հավաքում, ապա նրա մոտ երկու անգամ ավելանում է արգանդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ընդգծել են գիտնականները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին