IKEA-ն, Zara-ն և Bershka-ն կարող են վերադառնալ Ռուսաստան
Կահույք արտադրող շվեդական IKEA-ն և իսպանական Inditex ընկերությունը, որին պատկանում են Zara և Bershka ապրանքանիշերը, ուսումնասիրում են լոգիստիկայի վերաձևակերպման հնարավորությունը՝ ռուսական շուկա վերադառնալու համար, ասել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, գրում է msk1.ru-ն։
Նմանատիպ իրավիճակում է գտնվում նաև IKEA-ն, որը հնարավորություններ է փնտրում ապրանքների ամբողջական տեսականին ապահովելու համար։
Եվտուխովը նաև ասել է, որ ընկերությունների գործունեության դադարեցումը կապված է ոչ թե Ուկրաինայի ռազմական հակամարտության հետ, այլ նյութատեխնիկական խնդիրների ու ապրանքների մատակարարման հետ։
«Նրանք չեն ցանկանում հեռանալ, քանի որ ռուսական շուկան մեծ է։ Նույնը վերաբերում է Inditex-ին։ Ասում են՝ կարևոր է ռուսական շուկան»,- ընդգծել է Վիկտոր Եվտուխովը։
Հարակից հրապարակումներ`
- «Johnson & Johnson»-ը կդադարեցնի հիգիենայի միջոցների մատակարարումը Ռուսաստան
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
- Microsoft-ը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան