Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալի» վրա հարձակումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արդյունաբերական գոտու վրա առաջարկվող հարձակումը ոչ նպատակահարմար եմ համարում։ Հրամայում եմ չեղարկել այն»,- ասել է ՌԴ գերագույն հրամանատարը, ինչին պաշտպանության նախարարն արաձագանքել է՝ «լսում եմ»։
Պուտինն իր այդ հրամանը բացատրել է ռուս զինվորականների կյանքերը խնայելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ էլ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս, փրկելու մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը։ Կարիք չկա բարձրանալ այս արդյունաբերական օբյեկտների կատակոմբների վրա և այնտեղից սողալ գետնի տակ»,- ընդգծել է նախագահը։
«Արգելափակեք այդ արդյունաբերական տարածքը, որպեսզի այնտեղից ճանճը չկարողանա դուրս գալ»,-հրամայել է նա։
Պուտինը նաև հանձնարարել է Շոյգուին ևս մեկ անգամ հանձնվելու կոչ անել բոլորին, որոնք դեռ վայր չեն դրել զենքերը։
«Ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքը և արժանապատիվ բուժումը՝ համապատասխան միջազգային իրավական նորմերին համաձայն: Յուրաքանչյուր տուժածին կտրամադրվի որակյալ բժշկական օգնություն»,- ասել է նախագահը։
Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ ամբողջ Մարիուպոլը գտնվում է վերահսկողության տակ, զինյալները ապահով արգելափակված են «Ազովստալ» գործարանի տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում
- Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
- Ուկրաինայի հակամարտությունն ու եգիպտացորենի ռեկորդային թանկացումը
- Բայդենը բանակցություններ կվարի Ռուսաստանի դեմ միջոցառումները համակարգելու և Ուկրաինային աջակցելու շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին