Զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծոնղները, հարազատները նախատեսում են ապրիլի 26-ին բողոքի ակցիա անցկացնել Ազնավուրի հրապարակում։
Նրանք ֆեյսբուքյան իրենց էջում հրապարակում են հավաքին միանալու կոչը։
Պատերազմում անմահացած տանկիստ Գևորգ Ջավախյանի մայրը՝ տիկին Նաիրան հրապարակել է իր և որդու լուսանկարն ու գրել.
«Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։
Ես՝ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ մայրն ապրիլի 26-ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։
44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք ևապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ...
Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ...
Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր ևեղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում:
Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները:
Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները:
Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»։
Գրառումն իրենց էջերում հրապարակել են նաև անմահացած հերոս Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան, հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանը, զոհված զինծառայող Արման Օհանջանյանի մայրը՝ տիկին Ելիզավետան և ուրիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին