Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ. Արթուր Վանեցյան
«Շփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է ամենակարևորը հասկանալ, թե այս ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք մինչ այս քննարկվել են այլ ձևաչափերում», - Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «3+3» ձևաչափը, արդյո՞ք այն կենսունակ է, կարո՞ղ է հաջողության հասնել։
Ըստ նրա, խոսքն արցախյան հիմնախնդրի մասին է, որ այն չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից և գնալ քննարկվելու այլ ձևաչափերում։
«Իսկ, առհասարակ, շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ», - ասաց Ա. Վանեցյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Իրանի պահվածքը ստեղծված իրավիճակում, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց. «Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերը, Իրանը հստակ ասել է, թե ինչ չի հանդուրժի իր սահմաններին։ Կարծում եմ՝ Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար»։
Նա նշեց, որ Իրանն իր քայլերով ցույց է տվել, որ իր համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, մատնանշել է իր կարմիր գծերը թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար։
«Կարծում եմ՝ Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան
- Վանեցյան. Չկա կուսակցությունների դրոշ, կան Հայաստանի ու Արցախի դրոշներ
- Արթուր Վանեցյան. Մենք անպայման հաջողելու ենք
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան