«Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, ովքեր ապրիլի 18-ից հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում, այսօր լրագրողների հետ զրույցում ասացին, որ հանուն արժեքի պաշտպանության շուրջ իրենց ասած կրիտիկական զանգվածն էականորեն ինչ-որ ձև է ստացել։
«Այսօր հատուկենտ մարդիկ են, որ չեն կիսում մեր մտահոգությունները։ Բոլորն էլ կիսում են, ուղղակի բոլորն էլ փորձում են հասկանալ, թե ինչ է իրենցից կախված և ինչ պետք է անեն։ Այդ փուլն է։ Որպես ազդակ գնացել է, հիմա այդ ազդակին արձագանքն ամեն մարդ փորձում է իր մասով հասկանալ»,- ասաց Նվերը։
Նրա խոսքով, հասարակության մի ստվար հատված, իրոք, կարիք ունի անկեղծ մղումների ու անկեղծ ձգտումների. «Երբ գալիս են ու խոսում ենք իրար հետ, ասում են՝ հենց այդ անկեղծ մղումներն են իրենց բերել այստեղ։ Դա մեզ լրացուցիչ ոգևորում է»։
Արթուր Ավագյանն ասաց, որ գալիս են տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ և իրենք զգում են, որ իրենց ասած այդ կրիտիկական զանգվածն էականորեն ինչ-որ ձև է ստացել։
«Այս պահին մենք զգում ենք, որ ինչ-որ փուլի ենք հասել, որ կարող ենք ասել՝ նրան, ում փնտրում ենք, իրենք մեզ տեսնում են, գտել են, մենք էլ իրենց, բայց սա բավարար չէ»,- ասաց Արթուրը։
Նվերը շարունակելով ընկերոջն՝ ասաց. «Պայքարը հանուն գաղափարի և արժեքի է, այդ պայքարը շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այս դեպքում Արցախի կարգավիճակը»։
Նա նշեց, որ հացադուլը կդադարեցնեն այն դեպքում, երբ որ դառնա ինքնանպատակ։
«Իսկ ո՞ր դեպքում հացադուլը կարող է դառնալ ինքնանպատակ, երբ իր խնդիրը լուծի, այսինքն հավաքի անկախության սերնդի կրիտիկական զանգվածը, ով կասի, որ ես տեր եմ այդ ժառանգությանը, մտահոգ եմ դրա հետ կապված, պատրաստ եմ դրա համար անել գործողություններ, այսինքն չբավարարվել ստատուսներով կամ անտարբեր մնալով։ Երբ մենք ունենում ենք այդ վիճակը, փաստում ենք, որ հացադուլն իր նպատակին հասել է, իր խնդիրը լուծել է, ուստի դառնում է ինքնանպատակ հացադուլ շարունակելը։
Հացադուլը մեզ համար գործիք է ուշադրությունը սևեռել այս հարցին, ոչ թե անձերին։ Կրկնեմ՝ երբ հացադուլն իր խնդիրը լուծի, այսինքն հարցի շուրջ հավաքվեն մտահոգ մարդիկ, իրենք կարողանան այդ մտահոգությունը հասցնել այլ մարդկանց, մղել գործողությունների, իրենք պատրաստ լինեն գործողություններ անել, մենք կփաստենք՝ կա կրիտիկական զանգված և հացադուլն այլևս ինքնանպատակ է։ Կդադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»,- ասաց Նվեր Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան