Ախալքալաքցի բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը րոպեներ առաջ հաղթելով ադրբեջանցի մարզիկին նվաճել է արծաթե մեդալ։ Նա կպայքարի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։
Jnews-ը գրում է, որ պատանի բռնցքամարտիկը եզրափակչում ոսկե մեդալի համար կմենամարտի Ալբանիայի մարզիկի հետ։ Եզրափակիչ մրցումը տեղի կունենա այսօր։
Ախալքալաքցի մարզիկը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձել էր նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն։ Նա 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն է։ Բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան