Այսօր ժամը 20:00-ին իրազեկման հանրահավաք կկայանա Ազատության հրապարակում
5165 շարժման համախմբող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը տեղեկացնում է, այսօր իրազեկման հանրահավաք են նախաձեռնում Ազատության հրապարակում։
«Սիրելի բարեկամներ,
Մեր Համախմբումը շարունակում ենք իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության։
Այսօր առավոտյան մենք փոքրիկ դադար էինք վերցրել՝ վերլուծելու առաջին երկու օրերի արդյունքները, և պլանավորելու մեր հետագա քայլերը, որից հետո կվերադառնանք մեր գործողություններին։
Այսօր երեկոյան, 20:00, մենք իրազեկման հանրահավաք ենք նախատեսում Ազատության հրապարակում։ Կխոսենք նրանից, թե ինչպես է գործող իշխանությունը դավաճանել կոռուպցիայի դեմ պայքարի իր խոստումներին, ինչպես է նա փորձում կազմալուծել մեր երկրի պաշտպանությունը, և ինչպես կարելի է նորից վերականգնել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։
Սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչի մասին այսօր միայն կարող են երազել»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր կրթությունը, գիտելիքները, տաղանդը անիմաստ է, եթե դուք չունենաք ձեր հայրենիքը․ Էդգար Ղազարյան
- Բողոքի ակցիա ԱԳՆ դիմաց. Դուք անցել եք կարմիր գիծը
- «5165» շարժումը սկսեց կարմիր ժապավենների երթը, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Արցախի կարմիր գծերը
- Փաշինյանը իշխանության բոլոր թևերի վրա հաստատել է տոտալ վերահսկողություն. Մենուա Սողոմոնյան
- Ավետիք Չալաբյան. Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում
- Ջոնի Դեփ. Հոլիվուդը բոյկոտ է հայտարարել ինձ