Խաղաղության դարաշրջանն իրականում Հայաստանի հետ առնչություն չունի. Վարդևանյան
ՀՀ Սահմանադրական դատարանը 2010 թվականի որոշմամբ կարևոր արձանագրում է արել՝ բոլոր իրավական ակտերը շատ կարևոր են, Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող մայր փաստաթուղթն է, բայց Անկախության հռչակագիրն էլ ավելի բարձր է, քանի որ Անկախության հռչակագիրը հենց այն պատգամն է եղել, որ փոխանցվել է հայ հասարակությանը, որոնցից ոչ ոք չի կարող շեղվել։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է պարբերաբար հենց Սահմանադրության, Անկախության հռչակագրի վրա հղում անելիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս։
Նա նշեց, որ այլ կերպ ասած՝ Սահմանադրությունը մի կարմիր գծեր է նախանշում, բայց Անկախության հռչակագիրն էլ ավելի բարձր նշաձողով կարմիր գծեր է սահմանել։
«Իհարկե, այս իշխանությունների համար որևէ օրենք, օրենսգիրք, Անկախության հռչակագիր, Սահմանադրություն նշանակություն չունի։ Սա ասում եմ ցավով։ Դրա համար պետք է զարթնենք թմբիրից»,- ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, պետք է միավորվել միասնական լինել ու կանխել թուրքացաման, Արցախյան հայաթափման ռիսկերը։
«Խոսվող տարածաշրջանային խաղաղության դարաշրջանն իրականում Հայաստանի հետ առնչություն չունեցող խաղաղության դարաշրջանն է, Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության, երազելի ապագայի դարաշրջանն է, որը տեղի չի ունենալու, չի լինելու, որովհետև մենք այս հարցում լինելու ենք միասնական»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այս իշխանության օրոք ոչնչացվեց. Էլինար Վարդանյան
- Մեր հասարակությունը գտնվում է երկու կրակահերթի ներքո՝ մեկը թշնամի պետությունից, մեկը իշխանությունից. Ռուբեն Մելքոնյան
- Իշխանություններն ասում են՝ տեխնիկական պատճառներով կարող ենք խախտել Սահմանադրությունը. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան