Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին է հայտարարել՝ գիշերելով հրապարակում, այցելել է նույն հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
«Օրը մի քանի անգամ մոտենում եմ հացադուլավոր տղաներին, խնդրում եմ որ դադարեցնեն հացադուլը, բայց իրենք ասում են, որ դեռ չեն հասել այն նպատակին, որ իրենց առաջ դրել են։ Իրենց ասում եմ՝ դադարեցրեք հացադուլը, սկսեք ձեր պայքարն այլ կերպ, մի թուլացեք, մի հյուծվեք։ Տղաները նորմալ են ընդունում, բայց որոշումն իրենցն է»,- լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ իրեն մոտեցող քաղաքացիները հիմնականում առաջարկում են օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել նորմալ ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը։
«Շատ-շատ ճանապարհներ են նշում, բայց ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք հիմա չենք եկել այստեղ պահանջով, օրինակ, իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակն է հանուն Արցախի և հանուն Հայաստանի, հանուն հզոր Արցախի ու հզոր Հայաստանի։
Այստեղ են գալիս բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, որևէ պարագայում մենք չէինք պատկերացնի, որ իրար հետ կարող ենք լինել մի հրապարակում, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար՝ հանուն Հայաստանի ու հանուն Արցախի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել, որովհետև այս իշխանություններն բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, չգիտեն իրենց խոսքի արժեքը։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
- Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ. Արթուր Վանեցյան
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
- Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան
- Տղաների վրանի հարցը լուծեք. Վանեցյանը՝ ոստիկաններին
- Սոս Հակոբյան. Արթուր Վանեցյանը ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Վանեցյան. Չկա կուսակցությունների դրոշ, կան Հայաստանի ու Արցախի դրոշներ
- Արթուր Վանեցյան. Մենք անպայման հաջողելու ենք
- Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին, ուրանա մեր ազգային արժեքները․ Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան