ԵԽ-ն ողջունում է. Հայաստանի բանտերը գերբնակեցված չեն
ԵԽ հանցագործություննրի կանխարգելման կոմիտեն այսօր հրապարակել է տարեկան զեկույցը բանտերի գերբնակեցման ու դրա լուծման ուղիների վերաբերյալ։
ԵԽ-ից Panorama.am-ին հայտնում են, որ մինչ զեկույցը փորձագետներն այցելել են ձերբակալվածների պահման վայրեր Երևանում, Կոտայքում, Արմավիրում, Արտաշատում, Գորիսում, Հրազդանում, Սևանում, Կապանում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ։
Ոստիկանական հաստատություններում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ գործնականում չեն ստացվել:
Այնուամենայնիվ, «ոչ պաշտոնական զրույցների» ընթացքում պարզ է դարձել, որ մարդիկ մինչ արձանագրության կազմումը ժամերով, նույնիսկ օրերով պահվում են ոստիկանության բաժանմունքներում, ինչը բազմիցս քննադատվել է կոմիտեի կողմից։ Այդ պրակտիկան ամբողջությամբ չի վերացվել։
Ինչ վերաբերում է բանտերին, ապա 2019 թվականին այցելած բանտերից և ոչ մեկը գերբնակեցված չի եղել, «ինչը շատ դրական և ողջունելի զարգացում է» Կոմիտեն հավասարապես ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ մինչև 2022 թվականի վերջը իր այցելած մի քանի հին բանտերը (Գորիս, Հրազդան, Նուբարաշեն, Երևան-Կենտրոն, ինչպես նաև բանտերի կենտրոնական հիվանդանոց) փակելու ծրագրերը, որտեղ նյութական պայմանները շատ վատն էին։
Նշվում է, որ այցի սկզբում Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրակությանը տեղեկացրել են, որ բանտերի գերբեռնվածությունն այլևս խնդիր չէ Հայաստանում:
Այցելության պահին բանտային համակարգի հզորությունը եղել է 5346, իսկ բանտային բնակչությունը՝ 2225, այդ թվում՝ 1025 կալանավոր:
2015 թվականի համեմատ սա զգալի նվազում է, յոթ տարի առաջ կոմիտեի ներկայացուցիչների այցելության ժամանակ եղել է մոտ 3900 բանտարկյալ:
Նշվում է, որ 2019-ին այցելած կալանավայրերից և ոչ մեկը գերբնակեցված չէր։
«Դա իսկապես շատ դրական և ողջունելի զարգացում է»,-նշում են ԵԽ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան